ԼՂՀ ՊԲ-ի զինվորն այսօր իր հայրենիքի, իր ընտանիքի պաշտպանությունը որեւէ մեկին չի վստահում: «Նայեք ինքներդ, այստեղից իմ տունն է երեւում: Մենք արդեն պատերազմի միջով անցել ենք, մենք գիտենք, թե ինչ է նշանակում ամեն օր Ադրբեջանի կրակոցների տակ ապրելը: Մեզ խաղաղապահ ուժերի կարիք չունենք»,-«Ա1+»-ին ասաց ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Կարեն Աբրահամյանը:
Փոխգնդապետ Աբրահամյանը Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները գնահատում է զուտ քաղաքական հայտարարություններ, որոնք ներքին սպառման համար են. «Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ կարող է անցնել ռազմական գործողությունների, ապա մինչ օրս կդիմեր այդ քայլին»:
ԼՂՀ ՊԲ սպա Արմեն Հարությունյանը գտնում է, որ հրադադարի 15 տարիներն ապացուցեցին, որ միայն իրենք են իրենց հողի տերը. «Իմ հայրենիքի, իմ ընտանիքի պաշտպանությունը ես միայն ինձ եւ իմ ընկերներին կարող եմ վստահել: Այս հարցում մենք որեւէ մեկի աջակցության կարիքը չունենք»:
Տարածքների վերադարձի մասին լուրերին ԼՂՀ բանակում լուրջ չեն վերաբերում. «Սա մեր հայրենիքն է' ազատագրված արյան գնով: Ես չեմ ցանկանում եւ չեմ էլ կարող այդ մասին անգամ մտածել: Արյան գնով ազատագրած հողը ենթակա չէ վերադարձման»,- ասաց փոխգնդապետ Աբրահամյանը:
ԼՂՀ ՊԲ սահմանային զորամասերից մեկում ծառայող Դավիթ Եղիազարյանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները էլ ավելի են բարձրացնում զինվորների մարտական ոգին. «Ինձ համար պատիվ է հայրենիքիս ծառայելը: Դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»:
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment