News.am- 13-10-2009- Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված ստորագրված արձանագրությունները թույլ են տալիս հուսալ, որ Հարավային Կովկասի ամենաբարդ եւ ձգձգված հակամարտություններից մեկը շուտով կլուծվի։ Այս կարծիքին են Իսրայելի ազգայի անվտանգության ուսումնասիրության (INSS) ինստիտուտի փորձագետները։
INSS փորձագետները պնդում են՝ "Գաղտնիք չէ, որ Թուրքիան ուզում է դառնալ Եվրամիության անդամ։ Սակայն դա խնդրահարույց հարց է, քանի որ շատ բան է կախված հայ-թուրքական սահմանի բացումից եւ Հայոց ցեղասպանության իրողության ճանաչումից։ Սակայն միեւնույն ժամանակ պետք է նաեւ նկատի ունենալ, որ Եվրամիությունում նախագահող Շվեդիան ողջունում է Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը, այնպես որ վերջինիս համար ԵՄ-ի դռներն ինչ որ առումով բացվում են։
Հայաստանն էլ, դատապարտված լինելով շրջափակմանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ անկայունությանը՝ Վրաստանի կողմից, գնացել է երկու մեծ զիջման։ Առաջինը՝ համաձայնել է միջկառավարական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որն ուսումնասիրելու է Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված զանգվային ջարդերի պատմական փաստերը եւ արխիվները։ Թեեւ պնդում են, որ արեւմտյան մի շարք պատմաբաններ այդ իրադարձությունները ճանաչել են իբրեւ ցեղասպանություն։ Եւ երկրորդը՝ այս ողջ ժամանակ Թուրքիան խուսափում էր նրանից, որ եթե ճանաչի Ցեղասպանության փաստը, Հայաստանը տարածքային փոխհատուցում կպահանջի։ Թուրքիայի մտահոգությունները նաեւ պայմանավորված էին նրանով, որ անկախությունից հետո պաշտոնական Երեւանը հրաժարվեց ճանաչել Թուրքիայի սահմանները։ Հիմա, վերոնշյալ արձանագրությունները իրենց մեջ ներառում են նաեւ սահմանազատման դրույթը։ Հարկ է նշել, որ այդ զիջումն ունի սոսկ խորհրդանշական բնույթ, քանի որ Հայաստանը ավելի թույլ է Թուրքիայից եւ դժվար թե լրջորեն հավակնի առաջ քաշելու Թուրքիայից տարածքներ պահանջելու հարցը։
Այնուամենայնիվ, չնայած եկել են համաձայնության, միեւնույն է, դեռեւս մնում են երկու կողմերի խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացման, ԼՂ հակամարտության , Ադրբեջանի ընդդիմության եւ հայ համայնքի դժգոհության խնդիրները։
Սակայն, եթե այս բոլոր խնդիրները չկարողանան խոչընդոտել կարգավորման գործընթացին, ապա այն շատ կարեւոր հետեւանքներ կունենա։ Առաջինը՝ ակնհայտ կարագանա ԼՂ-ի խնդրի վերաբերյալ բանակցությունների գործընթացը։ Բացի այս ամենից՝ այն կարտացոլվի նաեւ Հայաստանի համախոհ՝ Ռուսաստանի կարգավիճակի վրա։ ԼՂ-ի հակամարտության կարգավորումը կունենա կարեւոր քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ՝ կապված նավթամուղի անցկացման հետ՝ Հյուսիսային Կովկաս բնական գազ եւ նավթ մատակարարելու համար։ Հետո դա կկրկնապատկի Թուրքիայի դերը ոչ միայն ԵՄ-ի հետ հարաբերություններում, այլեւ՝ որպես տարածաշրջանային միջնորդի։ Մինչեւ վերջին ժամանակները դեռ հայտնի չէր, թե ինչո՞ւ է Թուրքիան աղավնու դեր տանում Սիրիայի եւ Իսրայելի, Աֆղանստանի եւ Պակիստանի, Սիրիայի եւ Իրաքի միջեւ այն ժամանակ, երբ ինքը չի որոշել իր սեփական խնդիրները հարեւանների հետ։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ նա աշխարհին կցուցադրի իր առաջնորդ լինելը, իր կարեւորությունը քաղաքականության մեջ եւ երկկողմանի հակամարտության լուծման միջնորդի դերակատարումը։
Tuesday, October 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment