Thursday, October 22, 2009

Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները ամենաուշը մինչև վաղ գարուն. ՀՀԿ

Tert.am. 21-10-2009- «Այն համոզմանն եմ, որ մինչև տարեվերջ կամ վաղ գարնան սկիզբ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները»,– այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի խորհրդարանն այսօր սկսում է հայ–թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը։ ՀՀԿ փոխնախագահը դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել, թե որքան կտևեն թուրքական մեջլիսի քննարկումները, սակայն հավելել է, որ հայկական կողմը սպասում է նրանց վավերացմանը։ Իր այս միտքը Զոհրաբյանը մեկնաբանել է նրանով, որ Թուրքիայում ընդդիմությունն ավելի ակտիվ և ծանրակշիռ է։ Անդրադառնալով Արձանագրությունների վավերացման ճանապարհին Ադրբեջանի գործոնին՝ Ռազմիկ Զոհրաբյանը նկատել է, թե Թուրքիան մինչ Արձանագրությունների ստորագրությանը դիմելը լավ կշռել է Ադրբեջանի դժգոհությունների չափը, ձևն ու կշիռը։ «Ոչինչ չի բացառվում, բայց համոզված եմ, որ Թուրքիան կվավերացնի Արձանագրությունները»,– ասել է ՀՀ փոխնախագահը։

No comments: