Սիրաշահում 1
«Ադրբեջանի շահերը Թուրքիայի շահերն են»,- այս մասին այսօր Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը: Նա վստահեցրել է, որ հավատարիմ է մնալու Ադրբեջանի Միլի Մեջլիսում տված իր խոստմանը' որ Թուրքիան չի ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին: Միաժամանակ էրդողանը հայտարարել է, թե ցանկանում է իր լուր բոլոր ադրբեջանցիների ասել, որ . «Ձեր ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, ձեր վիշտը' Թուրքիայի վիշտն է: Ադրբեջանի դրոշն ու հողերը նույնքան թանկ են Թուրքիայի համար որքան իրենց դրոշն ու հողը»: Թուրքիայի վարչապետը նաեւ հավելել է, որ կան որոշակի ուժեր, որոնք ցանկանում են վնասել թուրք-ադրբեջանական հարաբերություններին եւ որ այդ ուժերը Թուրքիայում են: Էրդողանը մեղադրել է Թուրքիայի Ազգային շարժում կուսակցությանը, եւ ադրբեջանցիներին կոչ արել չհավատալ նրանց սադրանքներին: Էրդողանը նաեւ տեղեկացրել է, որ հարցը հիմնավորապես քննարկել է Թուրքիայում գտնվող ադրբեջանցի 11 պատգամավորների հետ ու նրանց պարզաբանել իրական վիճակը:
Սիրաշահում 2
Բուրսայի քաղաքապետը այսօր ԶԼՄ-ներին հայտարարել է, թե Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտ ադրբեջանական դրոշների մուտքը արգելվել է ՖԻՖԱ-ի որոշմամբ: «Մենք պարզապես ստիպված ենք եղել կատարել այդ որոշումը»,-ասել է նա, միաժամանակ տեղեկացրել, որ չնայած դրան մարզադաշտում ծածանվել է 238 ադրբեջանական դրոշ:
Սիրաշահում 3
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը հայտարարել է ,որ Թուրքիան այսուհետ պետք է հաշվի նստի Ադրբեջանի հետ: Նա ասել է, թե իր կուսակցությունը պաշտոնական Անկարային բազմիցս կոչ է արել հայերի հետ արձանագրությունները չստորագրել, սակայն իրենց չեն լսել: «Չի կարելի, որ մեր եղբայրական հարաբերությունները զոհ գնան Անկարայի սխալ քաղաքականությանը»,-ասել է նա:
Ի դեպ, Թուրքիայի ընդդիմադիրները չեն մասնակցել այսօր գումարված ԱԱԽ նիստին, որի ժամանակ քննարկվել են հայ -թուրքական արձանագրությունները:
Գազի հարցերը կլուծեն
Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք կվճարեն Ադրբեջանից ստացված գազի գնի մեջ առաջացած տարբերությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս հայտարարել էր, թե այսուհետ Թուրքիային վաճառվող գազի համար զեղչեր չեն անելու:
Աղբյուր՝ A1+- 20-10-2009
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment