/PanARMENIAN.Net/ 21.10.2009 - Հոկտեմբերի 22-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են եղել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment