Wednesday, October 14, 2009

Խոզի գրիպն անհանգստացնում է Անկարային

Panorama.am 14-10-2009- Անկարայի «Özel Bilkent» նախակրթարանների երեք աշակերտներ վարակվել են խոզագրիպով: Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությանը: Տեղեկացվում է, որ սկզբում է A H1N1 վիրուսը հայտնաբերվել մի աշակերտի մոտ, ով վերջերս էր վերադարձել արտասահմանից: Այնուհետև հիշյալ նախակրթարանում դադարեցվել են դասընթացները,և բոլոր սաներն անցել են բուժզննում, որի ընթացքում ևս երկուսի մոտ հայտնաբերվել է Ա գրիպի հարուցիչ: Հիվանդներն իսկույն հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո:

No comments: