Wednesday, October 14, 2009

Հայաստանի երիտասարդները պարտվեցին Թուրքիայում նվազագույն հաշվով

Tert.am. 14-10-2009- Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր իր առաջին միավորը կարող էր վաստակել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի երիտասարդները սեփական հարկի տակ պարտվել էր Թուրքիայի երիտասարդական հավաքականին 2:5 հաշվով, իսկ ահա Թուրքիայում մեր տղաները պայքարեցին մինչև վերջին րոպեն, բայց չկարողացան խուսափել ցավալի պարտությունից: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում դաշտի տերերը կարողացան հաղթական գնդակը խփել: 4-րդ ավելացված րոպեին դա արեց Այդին Յիլմազը` զրկելով Հայաստանի ընտրանուն առաջին միավորը վաստակելու հնարավորությունից:

No comments: