Thursday, October 22, 2009

Իրանի արտգործնախարարի կարծիքով, իր երկիրը հարձակման չի ենթարկվի

Aysor.am. 21.10.2009- Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին բացառում է որևէ երկրի հարձակումը Իրանի վրա: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: «Զինված հարձակումը Իրանի վրա, դա արդեն շատ ծեծված թեմա է: Նրանք, ովքեր հայտնի են դարձել ի շնորհիվ իրենց հարձակողական և միակողմանի քաղաքականության, զայրույթ են առաջացնում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ սեփական երկրներում»,-հայտարարել է Մանուչեհր Մոթթաքին լրատվամիջոցներին տված մամլո-ասուլիսի ժամանակ: Արտգործնախարարը կարծում է, որ ներկայումս ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել Իրանի վրա: «Ամեն դեպքում, Իրանի ժողովուրդը կասկած չունի, ինչպես պետք է պաշտպանի իր իդեալները»,- նշել է Մ. Մոթթաքին:

No comments: