Thursday, October 1, 2009

ՀԱՅՆ ՈՒ ԹՈՒՐՔԸ ՀԱՍԿԱՆԱՆ

«Լրագիր» 30-9-2009- Խորհրդային տարիներին մեր առջև խնդիր չէինք դնում, որ հայն ու թուրքը պետք է հասկանան միմյանց: Անկախացումից հետո ամեն ինչ փոխվեց: Հասկացանք, որ մեր խնդիրները պետք է լուծենք մենք` համագործակցելով հարևան, բարեկամ երկրների և աշխարհի հետ, ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած հայ-թուրքական երկխոսություն թեմայով քննարկման ժամանակ: Բորիս Նավասարդյանի խոսքով, թուրքերը պետք է գիտակցեն, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող իրար այլ կերպ ընկալել, քան թշնամի, և եթե Թուրքիան կանխակալ վերաբերմունք ունի այս հարցում, ապա դժվար կլինի հարաբերությունները լավացնել: Կարևոր է նաև հանգիստ, առանց կանխակալության և ստանդարտ մոտեցումների խոսել պատմության մասին: Նավասարդյանի կարծիքով, հայ-թուրքական հարցում մոդեռնիզացիայի խնդիր կա, որից հայ և թուրք հասարակությունները վախենում են: Հայերի մոտ կա նաև անվստահություն այն մարդկանց հանդեպ, ովքեր որոշումներ են կայացնում: Մոդեռնիզացիայի կարիք ունեն նաև այն օրակարգերը, որ տարիներ շարունակ ձևավորվել են հասարակությունների մոտ: Անկախ նրանից սահմանը կբացվի, թե ոչ, հայ-թուրքական հարաբերություններում արդեն որակական փոփոխություններ են տեղի ունեցել: Հայերի մոտ կա նաև ինքնության խնդիրը: Ղարաբաղի և ցեղասպանության հարցերից բացի որևէ այլ հարցում ազգային գաղափարախոսություն չունենք, ասել է Բորիս Նավասարդյանը:

No comments: