/PanARMENIAN.Net/ 30.09.2009 - Ավարտվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի աշխատանքը «Համաշխարհային պատմություն եւ Տարածաշրջանների պատմություն» 51-հատորյակի հրատարակման շուրջ: Եզակի աշխատության ստեղծմանը մասնակցել են ավելի քան 1800 պատմաբաններ եւ այլ ոլորտի մասնագետներ: Աշխատությունը կազմելու համար պահանջվեց 57 տարի:
Նշելով այդ իրադարձությունը` ՅՈՒՆԵՍԿՈ-ն սիմպոզիում է անցկացնում, որը տեղի կունենա կազմակերպության կենտրոնակայանում հոկտեմբերի 5-6-ը: Սիմպոզիումի մասնակիցները կարծիքներով կփոխանակվեն այն մասին, թե ինչպես այդ եզակի աշխատանքի պտուղներն առավել հասանելի դարձնել դպրոցականների, ուսանողների եւ զանազան երկրների քաղաքացիների համար:
Ավարտվող աշխատանքը ներառում է վեց ժողովածու` «Մարդկության պատմություն», «Աֆրիկայի ընդհանուր պատմություն», «Կարիբյան ավազանի ընդհանուր պատմություն», «Լատինական Ամերիկայի ընդհանուր պատմություն», «Կենտրոնական Ասիայի քաղաքակրթությունների պատմություն», «Իսլամական աշխարհի զանազան կողմերը»:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment