7Օր- 17-10-2009- Թուրքական «Milliyet»-ը անդրադարձել է 16 տարվա վաղեմության տեղեկատվությանը, համաձայն որի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1993թ.-ին պատրաստ էր լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքականի սահմանի բացման հարցը։ Այդ մասին հիշեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով «Ազգային Շարժում» ընդդիմադիր կուսակցության իշխանություններին ուղղված քննադատությունը։ Էրդողանը «Ազգային Շարժում» կուսակցության ներկայիս նախագահ Դավլեթ Բախչելիին հիշեցրել է, թե ինչպես իրենց նախկին ղեկավար Ալփասլան Թյուրքեշը 1993թ.-ին Լևոն ՏերժՊետրոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները։ Ըստ «Milliyet»-ի, Թուրքեշը Լևոն Տեր-Պետրոսյանի առջև դրել էր հետևյալ պայմանները.
-հրադադարի հաստատում
-հայկական զորքերի դուրս բերումը Ադրբեջանի «տարածքից»
-երկու պետությունների կողմից փոխադարձ սահմանների ճանաչում և հարաբերությունների վերսկսում
-Լաչինի միջանցքի բացում և խաղաղապահ ուժերի տեղակայում։
Թուրքեշն այդ բանակցությունները վարում էր՝ ադրբեջանական կողմին տեղյակ պահելով։ Հակամարտության հանգուցալուծումը մոտ էր, սակայն, ըստ թերթի, Թուրքեշի մահը թույլ չտվեց ավարտել սկսածը։
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment