Tert.am. 12-11-2009- Չորս անհաջող փորձերը չեն վհատեցնում թուրքերին. Ստամբուլը ցանկանում է հինգերրորդ անգամ անընդմեջ մասնակցել Օլիմպիական մայրաքաղաք դառնալու համար պայքարին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի կառավարության սպորտի հարցերով պատասխանատու Մեհմեթ Աթալայը։ Նա պաշտոնապես հայտարարել է, որ Ստամբուլը հայտ կներկայացնի ՕԽ 2020-ի մայրաքաղաք դառնալու համար։
Հիշեցնենք, որ Ստամբուլը չի կարողացել հաղթել 2000–ին, 2004–ին, 2008–ին և 2012–ին։
«Ստամբուլը շատ է փոխվել», – հայտարարել է Աթալայը՝ վստահություն հայտնելով, որ այս անգամ այլ քաղաքների հետ պայքարում այն առավելություններ կունենա։
Արդեն իսկ հայտնի է, որ 2020թ. Օլիմպիական խաղերն ընդունելու ցանկություն ունեն Ճապոնիան և Իտալիան, որոնք դեռևս չեն հրապարակել մրցույթին մասնակցող քաղաքների անունները, ինչպես նաև Դուբայը և Դոհան։ Բացի այս երկրներից, իրենց ցանկության մասին ակնարկել են մի շարք աֆրիկյան երկրներ, մասնավորապես, Հարավ–Աֆրիկյան հանրապետությունը։
Հայտերի վերջնաժամկետն է 2011թ., իսկ Միջազգային Օլիմպիական կոմիտեն իր որոշման մասին կհայտարարի 2013թ–ին։
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment