Friday, November 13, 2009

ԵԽԽՎ-ում մտահոգված են Ադրբեջանում խոսքի ազատության բացակայությամբ

Tert.am 13.11.2009 - Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Անդրես Հերկելը և Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը մտահոգություն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնանա Գաջիզադեի և Էմին Միլիի ազատազրկման դատավճռի վերաբերյալ։ Զեկուցողները նշել են, որ «այդ հարցը հերթական հարվածն է խոսքի ազատությանն Ադրբեջանում և լուրջ խոչընդոտ է երկրի ժողովրդավարացման ճանապարհին»։ «Անիրավահավասար մեղադրանքները, հետաքննության թափանցիկության բացակայությունը, փակ դատական նիստերը և ծեծկռտուքի մյուս մանսկացիների անպատժելիությունը մտահոգության առիթ են հանդիսանում երկրում ոստիկանության և դատարանի անկախության հարցում»,- զեկուցողների խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը։ Հերկելն ու Շտրասերը կոչ են արել բողոքարկման գործընթացում ներգրավել միջազգային դիտորդների։ Ինչպես նշել են զեկուցողները, Ադրբեջանի վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների պատրաստման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների և դատավարության հարցերին։

No comments: