Friday, November 13, 2009

ԵՄ-ը կոչ է արել ազատ արձակել վրացի դեռահասներին

ԱՅՍՕՐ 13.11.2009 - Եվրամիությունը նախօրեին իր մտահոգությունն է արտահայտել Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացի հանդիսացող չորս դեռահասներին ձերբակալելու կապակցությամբ և կոչ է արել «անհապաղ ազատել բոլոր ձերբակալվածներին»: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է չորս դպրոցականների` Գեորգի Ռոմելաշվիլու, Ալեկո Սաբաձեի, Վիկտոր Բուչուկուրիի և Լեվան Խմիադաշվիլիի մասին, որոնք ս.թ. նոյեմբերի 4-ին հատել էին Վրստանի հսկողության տակ գտնվող տարածքը և հայտնվել Հարավային Օսիայում: Այն ժամանակ Հարավային Օսիայի ՆԳ նախարարությունը հայտարարել էր, որ դեռահասների մոտ 4 նռնակ և պայթուցիկ նյութեր էին առգրավվել: Բացի այդ, գործակալության փոխանցմամբ, Եվրամիությունը նաև կոչ է արել բոլոր կողմերին օգտագործել իրենց ազդեցությունը` նման միջադեպերի հետագա կանխման համար, և կրկին հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ իր հարգանքի մասին:

No comments: