Friday, November 13, 2009

ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԸ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

«ԱԶԳ» 13-11-2009 - Ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնատար անձանց հղումներով, բավականին հաճախ տպագրում էին նյութեր, թե տասնյակ հազարավոր թուրք մեսխեթցիներ Վրաստան վերադառնալու ցանկություն են հայտնել ու հիմնականում Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան, որ առավելապես բնակեցված է հայերով: Թուրք մեսխեթցիների` Վրաստան վերադառնալու համար փաստաթղթերի հանձնման ժամկետները հետաձգվել են երեք ամսով: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ժամկետի ավարտին, որ հետաձգվել է, ընդամենը ստացվել է 2300 դիմում: Երկարաձգված ժամանակահատվածի ընթացքում էլ դիմում կարող են ներկայացնել այն մեսխեթցիները, որ արդեն իսկ փաստաթղթեր հավաքելու գործընթացում են: Այդպիսով, առավելագույն դեպքում Վրաստան կվերադառնա ոչ ավելի, քան 7000 մեսխեթցի:

No comments: