Aysor.am, 4-11-2009- «Մոխրացող պատրույգ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ֆիլմը Մադրիդյան սկզբունքների` հանրությանը հայտնի կետերի վերլուծական է համարում:
Նա պատմեց, որ ֆիլմն արդեն պատրաստ էր, սակայն չէին կարողանում ընտրություն կատարել վերնագրի հարցում: «Մադրիդյան սկզբունքներն ական են, որ պայթելու են. կամ պետք է կտրել ու դեն նետել, կամ պետք է ականը դնել Բաքվի տակ, կամ սպասել, թե ե՞րբ է պայթելու մեզ վրա»,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ ԼՂՀ հաղթանակած ժողովուրդը մեկ-երկու ամսվա ընթացքում դուրս կգա Ղարաբաղից:
«Ղարաբաղի բնակիչներն ասում են, որ եթե հանձնեն Ֆիզուլին, դուրս կգան, քանի որ չեն կարող ապրել տանը թշնամու հետ: Մի ազատամարտիկի մայր ասում է, որ ինքնասպան կլինի, շատերն էլ ասում են` դեղ բաժանեք, որ բոլորս կոտորվենք, պրծնենք»,- ներկայացրեց Ավետիսյանը:
Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված փաստաթուղթ է, որով հնարավոր կլինի իրականացնել ադրբեջանական կողմի բաղձալի երազանքը:
Ջ. Ավետիսյանը հայտարարեց, որ իրականում Մադրիդյան սկզբունքները մեզ համար վերջնագիծ է, որին կհետևեն ադրբեջանական այլ նկրտումներ, մասնավորապես ըստ նրա, Զանգեզուրի մասին կսկսեն խոսել:
Նա նաև հայտնեց, որ Արցախի բնակչությունն անգամ տեղյակ չէ սկզբունքների գոյության մասին, ուր մնաց դրանց բովանդակության. «Պարզ մարդիկ են, 10-ից մեկը հազիվ գիտի, թե Դավութօղլուն ով է, նրանք տեղյակ չեն: Սա լուրջ ինֆորմացիոն բլոկադա է: Խուլ գյուղում մեկն ունի 12 երեխա, որդիները զոհվել են, բայց տեղյակ չի սկզբունքներից»:
Ռեժիսորն ասաց, որ Արցախի բնակչության միակ հույսն ու համոզմունքն այն է, որ Հայաստանի նախագահը չի հանձնի ազատագրված տարածքները:
Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջիվան Ավետիսյանին ամենից շատ զարմացրել է այն, որ մի անբողջ ճակատ ղեկավարած մարդիկ չեն համաձայնել խոսել ֆիլմում: Ռեժիսորը ցանկություն էր հայտնել նաև խոսել ԼՂՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ, սակայն վերջիններս մերժել են. «Պետական այդ պաշտոնյաներից ստացել եմ շատ նորմալ պատասխան, որ շատ զբաղված են: Սակայն ֆիլմում հանդես են գալիս ազատամարտիկներ, նրանց ծնողները, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը»:
Ավետիսյանը նաև պատմեց, որ նկարահանումների ժամանակ իր համար պարզեց շատ կարևոր մի բան, որ ղարաբաղցիները չեն պատրաստվում հողերը տալ Ադրբեջանին, ղարաբաղցին կանգնած է իր հողի վրա` հիշելով նաև Գետաշենի, Շահումյանի մասին:
Wednesday, November 4, 2009
«Մոխրացող պատրույգ». վնասազերծե՞լ, թե՞ սպասել պայթյունի
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment