Panorama.am 132.11.2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) խոսելու է կառավարության դեմոկրատական նախաձեռնությունների մասին (քրդերի, հայերի և Ալևիների հետ կապված հարցեր): Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի էլեկտրոնային կայքը:
Էրդողանը խորհրդարանի ամբիոնից անդրադառնալու է պետական կարևորության մի շարք հարցերի: Վարչապետի խորհրդարանական ելույթի թեմատիկ օրակարգը ընդհանուր առմամբ, ըստ «Sabah»-ի, լինելու է հետևյալը:
Հայկական նախաձեռնություն. Թուրքիայի վարչապետը մեջլիսում խոսելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նշանակության մասին, թե ինչպես է դա դրականորեն ազդելու Թուրքիայի վարկանիշի վրա:
Ալիևական նախաձեռնություն. Թուրքիայի կառավարության ղեկավարը, ներկայացնելով մինչև օրս կատարված քայլերն այդ ուղղությամբ, նախանշելու է հաջորդ տարում կատարվելիք աշխատանքները:
Քրդական նախաձեռնություն. Էրդողանի բնորոշմամբ` դա պետական քաղաքականության բաղադրիչ է: 30 տարի զինված հակամարտության տեսքով շարունակվող այդ խնդիրն առայժմ մնում է չլուծված: Էրդողանը խոսելու է արյունահեղությունը դադարեցնելու և խնդրին խաղաղ լուծում տալու անհրաժեշտության մասին:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment