Friday, November 13, 2009

ԱՀՀ. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դառնա հայ-թուրքական մերձեցման գերին

NEWS.am 13.11.2009 - ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դառնա հայ-թուրքական մերձեցման գերին: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հանրապետական սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնին հղած նամակում: Ինչպես նշված է կազմակերպության կայքում տեղադրված նամակում, Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ուենցած Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ջոն Մաքքեյնի դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Մաքքեյնը վերջերս արած հայտարարության մեջ նշել էր, թե հավատում է Հայոց ցեղասպանության փաստին եւ իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական մերձեցման գործընթացին: Ինչպես նկատել է Արդունին, ԱՀՀ-ն բազմիցս նշել է իր աջակցությունը հայ-թուրքական առանց նախապայմանների մերձեցմանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

No comments: