Thursday, November 12, 2009

Հայաստանի ԱԺ-ն կվավերացնի Արձանագրություններն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը

/PanARMENIAN.Net/ 12.11.2009 - Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի ստորագրված Արձանագրություններն առանց նախապայմանների, ապա նույնը կանի նաեւ ՀՀ խորհրդարանը: Եթե Անկարան փորձի նախապայմաններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի առումով եւ ձգձգի վավերացման գործընթացը, ապա Հայաստանի խորհրդարանը նույն կերպ կվարվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը: ՙՀայաստանի խորհրդարանը կվավերացնի Արձանագրություններն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը՚,-ասել է պատգամավորն` ընդգծելով, որ հենց նման տրամադրություններ են տիրում ՀՀ ԱԺ կոալիցիոն պատգամավորների շրջանում:

No comments: