Thursday, November 12, 2009

Էդուարդ Շարմազանովը թուրք պատգամավորներին խորհուրդ է տալիս պղտոր ջրում ձուկ չորսալ

/PanARMENIAN.Net/12.11.2009 - Թուրք պատգամավորները կրկին իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են կատարում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով թուրք պատգամավոր Զեյնեբ Դագիի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունները չեն ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում: ՙԵթե իմ թուրք գործընկերը տեղյակ չէ, որ Արձանագրությունները հանձնաժողով են ուղարկվել, ապա ես նրան խորհուրդ եմ տալիս Թուրքիայի խորհրդարանի կայք այցելել՚,- ասաց ՀՀԿ պատգամավորը: Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական քարոզչությունը նման հայտարարություններով փորձում է ստվեր նետել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա եւ ինքն իրեն համոզել, որ այդ գործընթացը պարզապես գոյություն չունի: ՙԱրձանագրությունները ստորագրվել են, եւ դա փաստ է, որը ողջունել է միջազգային հանրությունը: Ես թուրք պատգամավորներին խորհուրդ կտամ պղտոր ջրում ձուկ չորսալ՚,- հայտնեց Էդուարդ Շարմազանովը: ՙՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման հարցը չի ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում՚,- հայտնել է Թուրքիայի կառավարող Արդարության եւ զարգացման (AKP) կուսակցության անդամ, արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զեյնեբ Դագին:

No comments: