ԱՅՍՕՐ 13.11.2009 - «Սարդարապատ» շարժումն այսօր կլոր սեղան էր հրավիրել` քննարկելու Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը: Շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը տեղեկացրեց, որ նման հանդիպումների մի ամբողջ շարք է լինելու, որոնց ընթացքում շարժման անդամները, հյուրերը, տարբեր ոլորտների մասնագետները ներկայացնելու են իրենց տեսակետները:
Տ. Խզմալյանը նշեց, որ հանրապետության «տրոհված խմբավորումների» հետ երկխոսությունից չեն խուսափում և բոլորին հրավիրում են մասնակցելու իրենց կլոր սեղաններին:
«Երկրում շարունակվում է բանվորական շարժումը` գործադուլները, աշխատավոր ժողովրդի պայքարը, բայց նրանց կողքին չեն հայտնվում հանրապետության սոցիալիստական ուժերը», - նշեց Տ. Խզմալյանը:
Զեկուցողի խոսքով, «Սարդարապատ» շարժումը երկրի բանվորների հետ մի շարք հանդիպումներ է նախաձեռնել, որոնց ընթացքում պազել է, որ բանվորները ահաբեկված են և իրենց իրավունքները պաշտպանել փորձող «ակտիվ բանվորները ենթարկվում են հալածանքների»:
Տ. Խզմալյանը ներկայացրեց ՌուսԱլ գործարանի բանվորների հետ իրենց հանդիպումների մասին` շեշտելով, որ նախկինում հզոր արհմիությունները դադարել են գործել:
Կլոր սեղանի մասնակիցներին ներկայացվեց ԽՍՀՄ տարիներին Հայաստանի տնտեսական զարգացվածության բարձր մակարդակը, որի պատճառը, ըստ Տ. Խզմալյանի, «բարոյահոգեբանական բարձր արժեքների մեջ էր»:
Տ. Խզմալյանը հայտնեց, որ կլոր սեղանների ընթացքում մշակվելու է գործողությունների ծրագիր:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment