Thursday, November 12, 2009

Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել Ռուսաստանին չտրվել Արևմուտքի ճնշմանը

Panorama.am 12.11.2009 - Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին կոչ է արել Ռուսաստանին և Արևմուտքին չզիջել «սիոնիստների» և Արևմուտքի ճնշմանը ու կատարել հակահրթիռային պաշտպանության С-300համակարգերի մատակարարման պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նախարարը համակարգերի մատակարարման դանդաղումը նաև պայմանավորել է Արևմուտքի կողմից ճնշման հետ: Ավելի վաղ մատակարարման ձգձգման կապակցությամբ իր դժգոհությունն էր արտահայտել իրանական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնախմբի ղեկավար Ալահեդդին Բուրուժերդին: Նրա խոսքերով, եթե Ռուսաստանը չկատարի պայմանագիրը С-300-ի մատակարարման վերաբերյալ, դա կդառնա «բացասական կետ» երկկողմ հարաբերություններում: Մինչդեռ, ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ մինչև հիմա ոչ մի մատակարարում դեպի Իրան չի իրականացվել:

No comments: