Thursday, November 12, 2009

Ոստիկանները կրկին քաշքշել են ակցիայի մասնակիցներին

NEWS.am 12.11.2009 - Նոյեմբերի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի մոտ տեղի է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների բողոքի գործողությունը՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի մասնակիցների կարծիքով ՍԴ նախագահը չարաշահել է իր լիազորությունները՝ մասնակցելով Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությանը, ավելին, այնուհետ կանխակալ կարծիք հայտնելով, թե ՍԴ-ն սահմանադրական է ճանաչելու արձանագրությունները: Ինչպես միշտ, ոստիկաններն այս անգամ էլ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ քաշքշելով հավաքվածներին, անգամ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, եւ ստիպելով կանգնել դիմացի մայթին: Ոստիկանները նաեւ թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին բարձրանալ նախագահական նստավայրի մոտ:

No comments: