Thursday, November 12, 2009

Էրդողան-Օբամա հանդիպման նախաշեմին ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն Անկարա է ժամանել

/PanARMENIAN.Net/ 12.11.2009 - Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն առաջին անգամ պաշտոնական այցով Անկարա է ժամանել: Այցի շրջանակներում կքննարկվեն ամերիկա-թուրքական հարաբերությունների եւ վերջին տարածաշրջանային գործընթացների պայմաններում համագործակցության հնարավորությունների հարցեր: Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետն արդեն հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուի հետ: Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, այցը նախապատրաստություն է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման նախաշեմին, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում: Անցկացված հանդիպումների ընթացքում Ֆիլիպ Գորդոնը թուրքական կողմի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

No comments: