Panorama.am 13.11.2009 - Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը նախօրեին ժամանել է Անկարա: Վարչապետ Էրդողանին հանդիպելուց հետո Գորդոնը մամուլի ասուլիս է տվել: Ինչպես նշում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը, Գորդոնը հայտարարել է, թե ԱՄՆ-ն Թուրքային կոչ է անում անցնել առավել սերտ համագործակցության:
Բայց միևնույն ժամանակ Գորդոնն ընդգծել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Էրդողանի` Իրանին և Սիրիային հայտնած զորեղ աջակցությունից: Իսկ Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ-Բաշիրի մասին Էրդողանի խոսքերի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նկատել է. «Ինչպես Իրանի հարցում, այնպես էլ այս մեկում անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը հանդես գա միասնաբար»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետն Ալ-Բաշիրին ցեղասպան չէր համարել և սա այն դեպքում , երբ Միջազգային քրեական դատարանը նրան մեղավոր է ճանաչել և ձերբակալման սանկցիա տվել:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման խնդրին: Նրա համոզմամբ` առանց որևէ առաջընթացի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում, արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում դժվար կլինի:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment