Friday, November 13, 2009

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան. Սահմանների բացումը օգուտ կլինի ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին

NEWS.am 13.11.2009 - Արձանագրությունների ստորագրմամբ Անկարան նոր հուն կուղղի հայ-թուրքական հարաբերությունները, եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կսկսվի սահմանների բացման գործընթացը: Այդ մասին «APA»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: «Մեր կարծիքով, դա օգուտ կլինի ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլեւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործին, հատկապես „սառեցված հակամարտությունների“ կարգավորմանը» ասել է Շենսոյը՝ ընդգծելով, որ այդ գործոնը չի կարող ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա: «Ադբեջանի շահերը միշտ էլ առաջնային են լինելու Թուրքիայի համար»,- նկատել է նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ Անկարան հույս ունի, թե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում առաջընթաց կգրանցվի: Նրա խոսքերով, Թուրքիան, իր հերթին, շարունակելու է ջանքեր գործադրել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության շրջանակներում» հակամարտության լուծման ուղղությամբ:

No comments: