News.am. 12-11-2009- «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը կրկին աշխուժացել է»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու հավելել, որ իրենց հիմնական պահանջը մնում է նույնը. հայկական ուժերը պետք է դուրս գան «գրավյալ» տարածքներից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության ժամանակ Ադրբեջանը կրկին շարադրեց իր դիրքորոշումը»: Հայաստանը ցանկանում է, որպեսզի ԼՂ կարգավիճակը քննարկվի նախքան զորքերի դուրսբերումը: Այդ ոչ կառուցողական դիրքորոշում է, կրկին ստիպում է վերադառնալ ավելի վաղ համաձայնեցված որոշ հարցերի:
Առաջին հերթին հայկական ուժերը պետք է դուրս բերվեն «գրավյալ» հողերից, հետո պետք է վերականգնվեն հաղորդակցության ուղիները, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան հայրենի տարածքները, պետք է հաստատվի խաղաղություն ու կայունություն, պետք է զարգանա տնտեսությունը եւ միայն դրանից հետո պետք է որոշվի ԼՂ կարգավիճակը: Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է բարձր կարգավիճակ տրամադրել Ղարաբաղին, սակայն բոլոր դեպքերում այդ կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում",- ասել է նա:
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները հանդիպելու են նոյեմբերի վերջին, իսկ արդեն դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները:
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment