Aysor.am-12-11-2009- Անցյալ շաբաթվանից Ադրբեջանի ծովուժերին պատկանող մեծ քանակությամբ ռազմական նավեր են կուտակվել Իրանի հետ սահմանի վրա, հայտնում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը: Թերթին դեռևս չի հաջողվել պարզել Իրանի սահմանին ռազմական նավեր կուտակելու Ադրբեջանի նպատակը:
Թերթի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Ջանմիրզա Միրզաևը կարծիք է հայտնել, որ սահմանի վրա ռազմական նավատորմի կուտակումը, հնարավոր է, զորավարժություններ անցկացնելու նպատակ է հետապնդում:
Մեկ այլ ռազմական փորձագետ` Իլդիրիմ Մամեդովն էլ հայտնել է, որ մի ժամանակ էլ Ռուսաստանն Իրանին է վաճառել Աստրախանում գտնվող «Թաթարստան» ռազմական նավը: Նրա կարծիքով, 1922 և 1942 թթ. համաձայնագրով, Իրանը զրկված է Կասպից ծովում ռազմական ուժեր ունենալու իրավունքից:
«Ռուսներն այնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի Իրանը Կասպից ծովում զինված ուժեր ունենա: Ներկայումս ծովում Ռուսաստանից հետո երկրորդ հզոր նավատորմն Իրանն ունի: Հոկտեմբեր ամսվա ընթացքում Իրանը Կասպից ծովում արդեն երկու զորավարժանք է անցկացրել: Փաստորեն, Ռուսաստանի հետ համաձայնության արդյունքում Իրանը կասկածի տակ է առնում Ադրբեջանի ինքնիշխանությունը և ցանկանում ցույց տալ, որ արևմտյան պետությունները տեղ չունեն տարածաշրջանում, և որ Կասպից ծովում իրավիճակը հսկում են Իրանն ու Ռուսաստանը: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը նույնպես արդիականացնում են իրենց նավատորմը և զորավարժություններ անցկացնում: Հնարավոր է` տարեկան ծրագրի շրջանակում Ադրբեջանն իր ռազմանավերը կուտակել է հարավային սահմանին` վարժանքներ անցկացնելու համար: Ադրբեջանն իր առաջ Իրանին դիվերսիայի ենթարկելու նպատակ չի դրել: Այնինչ, Իրանից ամեն ինչ էլ կարելի է սպասել»,- եզրակացրել է ադրբեջանցի փորձագետը:
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment