Tert.am 06.11.09 - Դեկտեմբերի 7–ին լրանում է այն ժամկետը, երբ Թուրքիայի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը տա հայ–թուրքական ստորագրված Արձանագրությունների վավերացման վերաբերյալ, որից հետո այն պետք է մտնի Մեջլիսի լիագումար նիստ։Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի Մեջլիսը դրական եզրակացություն կտա Արձանագրությունների վավերացմանը։«Դեկտեմբերի 7–ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցն է Վաշինգտոն ու նրա հանդիպումը նախագահ Օբամայի հետ, ուստի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, կասկած չունեմ, դրական եզրակացություն կտա՝ հակառակ դեպքում նրան ոչ թե գրկաբաց չեն ընդունի, այլ ընդհանրապես չեն ընդունի Վաշինգտոնում»,– հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։Մեկնաբանելով, թե ինչո՞ւ է ինքը համոզված, որ թուրքական Մեջլիսի հանձնաժողովի եզրակացության բացասական լինելու դեպքում Վաշինգտոնը չի ընդունի վարչապետ Էրդողանին, ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, թե իր համոզմունքը բխում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարություններից, որոնցով կողմերին կոչ են արել հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։
Saturday, November 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment