Aysor.am.8-12-2009- Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կարծիքով, Աֆղանստանում ծագած ճգնաժամը հնարավոր չէ լուծել միայն ռազմական ուժերի թվաքանակի մեծացմամբ, և անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն սկսել «Թալիբանի» հետ: Այս մասին հայտնում է «Ազադլըգը»:
««Թալիբանի» ուժերի մեջ էլ կան խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու կողմնակիցներ: Նրանք պետք է հայտնաբերվեն, և կապեր ստեղծվեն Աֆղանստանի ղեկավարության հետ»,- ըստ «Ազադլըգի», երեկ Բաքվում լրագրողներին ասել է Ազիմովը:
Նա հիշեցրել է սովետական բանակի` Աֆղանստանում 10 տարի տևած գործողությունները և ՆԱՏՕ-ի ուժերի` արդեն 8 տարի շարունակվող անարդյունք գործողությունները:
Ներկայում Ադրբեջանն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի կազմում 90 զինծառայող ունի: Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանն Աֆղանստանում, հայտնում է «Ազադլըգը»:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment