Tuesday, December 8, 2009

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում քրդական կուսակցության հնարավոր փակման կապակցությամբ

News.am. 8-12-2009- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի Սահմանադրական դատարանում քննարկող քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հարցի կապակցությամբ։ Թուրքական Internethaber կայքէջը տեղեկացնում է, որ Ռասմուսենը դեմ է քրդական կուսակցության փակմանը՝ նշելով, որ տվյալ կուսակցությունն անհրաժեշտ է Թուրքիայի ժողովրդավարության համար։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 8-ին քննարկելու է Թուրքիայի խորհրդարանում 21 տեղ ունեցող, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու հետ կապված հայցադիմումը։ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալ կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը մեղադրվում է Թուրքիան մասնատելուն միտված գործողությունների մեջ։ Հայցում պահանջվում է կուսակցության 221 անդամի զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման համար անհրաժեշտ է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քվեարկեն։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավարի պապը, ըստ «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկջոկատային Իբրահիմ Շահինի, եղել է հայ, ով 1925 թվականին հալածանքներից խուսափելու համար փոխել է ազգանունը։

No comments: