Thursday, December 10, 2009

Մասաչուսեթի բնակիչը դատապարտվել է բադի սպանության համար

Մասաչուսեթ նահանգի բնակիչը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել` բադ սպանելու համար: Ըստ «Լենտա.ռու»-ի, 25 ամյա Ջոշուա Լինհարեսը մեքենայի տակ է քցել թռչնին: Դատարանում ատենակալների համար 15 րոպե է պահանջվել նրա մեղքն ապացուցելու և մեղադրելու կենդանիների հետ դաժան վերաբերվելու համար: Նրանց տրամադրվել է այն պահի տեսանկարահանումը, երբ Լինհարեսը մեքենայով հարվածել է բադին: Դատապարտյալը վստահեցրել է, որ չի նկատել թռչնին, իսկ միջադեպից հետո թաքնվել է, քանի որ խառնաշփոթի մեջ է ընկել: Մինչդեռ ականատեսը պնդում է, որ նա հատուկ է արել` այդ պահին արագացնելով մեքենայի ընթացքը: Ըստ այդմ, դատախազը Լինհարեսի համար պահանջել է բանտարկություն, սակայն դատարանն ավելի մեղմ է գտնվել` պայմանականորեն այն չկիրառելով:

No comments: