Tuesday, December 8, 2009

Հայաստանում Իրանի դեսպանատունը ադրբեջանական աղբյուրները մեկնաբանության բավարար հիմք չի համարում

News.am. 7-12-2009- Ղարաաբղյան հակամարտության հարցում Իրանի դիրքորոշումը մնացել է նույնը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 7-ին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանի խորհրդական Բազու Բանդին՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին Հայաստանն անվանել է ադրբեջանական հողերի զավթիչ: «եթե իրանական կողմը ցանկանար տվյալ հարցի վերաբերյալ որեւէ հայտարարություն անել կամ փոխեր իր դիրքորոշումը, Իրանի արտգործնախարարը պաշտոնապես այդ մասին կհայտարարեր»,- ասել է նա: Բանդիի խոսքով, դեսպանատունը կմեկնաբանի միայն պաշտոնական աղբյուրենրի տեղեկատվությունը, իսկ այն, ինչ ասվում է ադրբեջանական կայքերում, մեկնաբանությունների հիմք լինել չի կարող: Հիշեցնենք, որ համաձայն «APA» գործակալության, Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին հայտարարություն է արել ղարաբաղյան հարցի կապակցությամբ. «Հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից օգտակար կլինի եւ Հայաստանի համար: Իրանը ցանկանում է, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ խանապարհով Ադրբեջանի օգտին: Իրանը մշտապես դատապարտել է օկուպացիան»:

No comments: