News.am. 7-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 6-ին մեծ պատվիրակությամբ մեկնեց ԱՄՆ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությանը Վաշինգտոնում դիմավորել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը։
Թուրքական պատվիրակության կազմում են՝ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, պետնախարար եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանը, պետնախարար Էգեմեն Բաղըշը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ասլան Գյուները եւ այլոք։
Թուրքական պատվիրակությունը տեղավորվել է Սպիտակ տան մոտակայքում գտնվող Willards Intercontinental հյուրանոցում։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, տեղի ժամանակով 11.30-ին, Սպիտակ տանը։ Հանդիպումից անմիջապես հետո կկազմակերպվի համատեղ մամուլի ասուլիս։ Իսկ տեղի ժամանակով 14.00-ին անցկացրած հանդիպման թեմայով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես կգա առանձին մամուլի ասուլիսով։
NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական մամուլում նշվում է, որ Էրդողան-Օբամա հանդիպման առանցքային թեմաներն են՝ Իրանի միջուկային խնդիրը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Ղարաբաղի, Կիպրոսի, քրդական հարցի կարգավորման, Աֆղանստան հավելյալ զորքեր ուղարկելու, Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների խնդիր։
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment