Panorama.am- 21-12-2009- Թուրքական «ԱՆԿԱ» (ANKA) լրատվական գործակալության տեղեկացնում է, որ ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը` «NBC»-ն, իր եթերում պատմական սխալ է թույլ տվել: Առավոտյան « Today’s Show» ծրագրում, Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված երեք ԱՄՆ քաղաքացիների մասին լրատվություն հաղորդելիս, եթեր է հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիան ներկայացված է եղել որպես Քուրդիստան:
Դա առաջացրել է ամերիկաբնակ թուրքերի դժգոհությունը: Նյու Յորքի թուրքական «Radio Turkum» ռադիոկայանի տնօրեն Սինան Օդեշը հայտնել է, որ իրենք արդեն բազմաթիվ բողոքներ են ստացել ունկնդիրներից այդ կապակցությամբ:
Թուրքերը ամերիկյան այդ հեռուստաընկերությանը մեղադրում են Թուրքիայի և Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ, քանի որ եթեր հեռարձակված քարտեզում եղել է Քուրդիստան բառը:
«Մենք դատապարտում ենք «NBC» հեռուստաընկերությանն աշխարհի պետությունների կողմից չճանաչված, պաշտոնական ոչ մի փաստաթղթում չնշված ու գոյություն չունեցող այդ պետությունը քարտեզում զետեղելու համար»,- նշված է թուրքական ռադիոկայանի էլեկտրոնային կայքում:Monday, December 21, 2009
Ամերիկյան հեռուստաեթերով ցուցադրված քարտեզում Թուրքիայի տեղում եղել է Քուրդիստանը
Panorama.am- 21-12-2009- Թուրքական «ԱՆԿԱ» (ANKA) լրատվական գործակալության տեղեկացնում է, որ ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը` «NBC»-ն, իր եթերում պատմական սխալ է թույլ տվել: Առավոտյան « Today’s Show» ծրագրում, Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված երեք ԱՄՆ քաղաքացիների մասին լրատվություն հաղորդելիս, եթեր է հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիան ներկայացված է եղել որպես Քուրդիստան:
Դա առաջացրել է ամերիկաբնակ թուրքերի դժգոհությունը: Նյու Յորքի թուրքական «Radio Turkum» ռադիոկայանի տնօրեն Սինան Օդեշը հայտնել է, որ իրենք արդեն բազմաթիվ բողոքներ են ստացել ունկնդիրներից այդ կապակցությամբ:
Թուրքերը ամերիկյան այդ հեռուստաընկերությանը մեղադրում են Թուրքիայի և Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ, քանի որ եթեր հեռարձակված քարտեզում եղել է Քուրդիստան բառը:
«Մենք դատապարտում ենք «NBC» հեռուստաընկերությանն աշխարհի պետությունների կողմից չճանաչված, պաշտոնական ոչ մի փաստաթղթում չնշված ու գոյություն չունեցող այդ պետությունը քարտեզում զետեղելու համար»,- նշված է թուրքական ռադիոկայանի էլեկտրոնային կայքում:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment