Tert.am. 7-12-2009- Դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը և Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն հաղորդագրություն են տարածել՝ իրազեկելով այդ օրը կազմակերպվող երթի մասին։ Հաղորդագրության մեջ ասված է.
«Այսօր Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են առանց բացառության բոլոր ոլորտներում և աննախադեպ մասշտաբներով։ Գործող ռեժիմը միմիայն իշխանության պահպանման մոլուցքից դրդված և իրեն չընդունող հասարակությանը համարելով թշնամի, շարունակում է իր ապօրինությունները. պատանդ պահում քաղբանտարկյալներին, քաղաքական, տնտեսական ու կենցաղային ահաբեկման ենթարկում այլախոհներին։
Այս բոլոր ապօրինությունները դադարեցնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և երկրում մոլեգնող անարդարությանը վերջ տալու պահանջով` Հայ Ազգային Կոնգրեսի և Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի գլխավորությամբ դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին տեղի կունենա ԵՐԹ։ Ազատությունն ու իրավունքները նվաճվում են պայքարով։ Երթը կմեկնարկի Սարյանի արձանին հարող պուրակից»։
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment