ԲԱՔՈՒ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն ասել Է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ են պատրաստելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան եւ, հնարավոր Էՙ իրենց հետ նոր առաջարկներ կբերեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ»,-այսօր ասել Է Ազիմովը լրագրողներին: Նրա խոսքովՙ նոր առաջարկները մշակման փուլում են: «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կարծիքովՙ նոր առաջարկների պատրաստումը նշանակում Է, որ տեղաշարժեր կան բանակցային գործընթացում: Բայց դրա հետ մեկտեղ բանակցային գործընթացը շատ դժվար Է ընթանում»,- հավելել Է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment