«ՀԵՏՔ» 8-12-2009- Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Շահումյանի հրապարակում: Նրանք թուրքական իշխանություններին կոչ էին անում վերջ տալ անիմաստ բռնություններին: Մասնավորապես բարելավել քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանի բանտային պայմանները:
Այս տարվա նոյեմբերի 17-ին Օջալանին տեղափոխել են մեկ այլ բանտախուց, որը նախկինի համեմատ 2 անգամ փոքր է, առանց լուսավորության: «Շնորհիվ Օջալանի, քուրդ ժողովուրդը 30 տարվա ընթացքում ի զորու եղավ ուտքի կանգնել և պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները, որոնք ոտնահարվել են օտար նվաճողների ու բռնապետությունների կողմից…: Եթե քրդական հարցը չկարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա այն կնվաճվի պատերազմով»,- նշում են Հայաստանի քրդական ազգային խորհուրը և «Քուրդիստան» կոմիտեն իրենց տարածած կոչի մեջ:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment