Aysor.am.8-12-2009- Այսօր լրագրողների հետ հանդիպեց Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը: Նա նախ և առաջ անդրադարձավ Հայաստանում հայերենով հայտարարությունների, մակնշումների, տպագրված գրականության մեջ հայոց լեզվի կանոններին անփույթ վերաբերելու խնդրին:
«Մեր խնդիրը ոչ թե պատժելն է, այլ հարգանքը` մայրենի լեզվի նկատմամբ»,- ընդգծեց Լավրենտի Միրզոյանը:
Բանախոսը նշեց, որ երբեմն օտարալեզու հայտարարությունները պարզապես խանութի սեփականատիրոջ անգիտության արդյունք են. մարդիկ երբեմն չգիտեն լեզվի մասին օրենքի պահանջները:
«Հայոց լեզվից այսօր բոլորն են դժգոհ և մեղադրում են լեզվի պետական տեսչությանը»,- նշեց Լավրենտի Միրզոյանը և հավելեց, որ հաստատություններ կան, որտեղ գործավարությունը հայերեն չի կամ էլ ընդունելության քննությունների մեջ չկա հայոց լեզվի քննությունը:
«Ասեմ, որ այս դեպքում լեզվի պետական տեսչությունը առաջնորդվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքի» դրույթներով»,- շեշտեց Լ. Միրզոյանը:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ լեզվի ասպարեզում թույլ տրված սխալների դեպքում` տեսչության պետի կողմից տրվում է հանձնարարագիր և եթե եռօրյա ժամկետում խախտումը վերացվում է, տրվում է տեղեկանք, եթե չի վերացվում, կազմվում է արձանագրություն և ուղարկվում վարչական դատարան:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment