Wednesday, December 16, 2009

Ստորագրել են հուշագիր

Վանաձորի ՙԼոռի՚ հեռուստաընկերության պատվիրակությունը` նախագահ Արմեն Սախլյանի գլխավորությամբ եռօրյա այցով հյուրընկալվել էր Կարսում՝ տեղական ՙՍերհաթ՚ հեռուստառադիոընկերության հրավերով: Այն միակն է քաղաքում: Այցը ճանաչողական էր, և նպատակ ուներ գտնելու հնարավոր համագործակցության եզրեր: ՀՌԸ-յան նախագահ Ալիջան Ալիբեյօղլուի և գործադիր տնօրեն Օզգյուն Թուղրուլի հետ հանդիպմանը ՙԼոռի՚ ՀՌԸ -յան պատվիրակության անդամները խոսել են այն ուղղություններից, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն՝ մասնավորապես տեխնիկական վերազինում, կադրային վերապատրաստումներ, համատեղ հաղորդաշարեր: ՙԼոռի՚ ՀՌԸ նախագահ Արմեն Սախլյանն իր հերթին հավաստել է, որ նպատակը մեկն է՝ համագործակցության միջոցով դառնալ երկխոսության կամուրջ՝ 2 երկրների ժողովուրդների միջև՝ նպաստելով սահմանի բացմանը, որի անհրաժեշտությունը զգում են 2 կողմերն էլ: Իբրև հետագա համագործակցության առաջին քայլ ՙՍերհաթ՚ և ՙԼոռի՚ ՀՌԸ -նների միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Դեկտեմբերի 11-13-ը փոխադարձ այցելությամբ Վանաձորում էին Կարսի ՙՍերհաթ՚ ՀՌԸ աշխատակիցները՝ նախագահ Ալիջան Ալիբեյօղլուի գլխավորությամբ: Այցի ընթացքում, հյուրերը ՙԼոռի՚ ՀՌԸ -յան ղեկավարության հետ քննարկեցին համագործակցության արդեն իսկ մշակված ծրագրերը, որոնց արդյունքում հետագայում հնարավոր կլինի փոխանակվել տարաբնույթ հաղորդումներով, տեսանյութերով, անցկացնել հեռուստակամուրջներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ծրագրերի իրականացման համար հնարավոր ֆինանսական միջոցների հայթհայթման և դոնոր կազմակերպությունների ներգրավվելու ուղղությամբ: ՙԼոռի՚ ՀԸ

No comments: