Panorama.am. 15-12-2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները հաջողություն կունենան միայն դրանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցության դեպքում: Այսօր ԼՂՀ ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է արտահայտել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՂՀ խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում, վերջիններիս խնդրանքով Հայաստանի նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այդ համատեքստում նախագհ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք պետք է քաջ գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողության բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ` ժամանակը այս հարցում այլընտրանք չի թողնելու, և հույս ունեմ, որ Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդեպ առաջնորդների պարտավորվածությունները վերջապես գիտակցվելու են և Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն, ըստ էության, մեկնարկել են հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի մասին 1994 թվականի մայիսին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ համաձայնությունից հետո: Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցում են միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ: Այս տարվա դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնակիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:Wednesday, December 16, 2009
Սերժ Սարգսյան. Բանակցություններին ԼՂՀ մասնակցությունն այլընտրանք չունի
Panorama.am. 15-12-2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները հաջողություն կունենան միայն դրանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցության դեպքում: Այսօր ԼՂՀ ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է արտահայտել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՂՀ խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում, վերջիններիս խնդրանքով Հայաստանի նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այդ համատեքստում նախագհ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք պետք է քաջ գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողության բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ` ժամանակը այս հարցում այլընտրանք չի թողնելու, և հույս ունեմ, որ Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդեպ առաջնորդների պարտավորվածությունները վերջապես գիտակցվելու են և Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն, ըստ էության, մեկնարկել են հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի մասին 1994 թվականի մայիսին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ համաձայնությունից հետո: Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցում են միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ: Այս տարվա դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնակիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment