Tuesday, December 8, 2009

Գերմանիայում դեմ են մինարեթների շինարարությունն արգելելուն

Aysor.am.8-12-2009- Գերմանիայի բնակչության մեծ մասը դեմ է մինարեթների շինարարության արգելքին: Ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում կատարելով գերմանական «Bild am Sonntag» պարբերականին, այդ մասին են վկայում Գերմանիայում կատարված սոցիալական հարցումների արդյունքները: Ի տարբերություն հանրաքվեի արդյունքներով իրենց երկրում մինարեթների շինարարությանը դեմ արտահայտված շվեյցարացիների, գերմանացիների մեծ մասը հակառակ որոշում կկայացներ: Ըստ աղբյուրի`հասարակական կարծիքի ուսումնասիրության «Emnid» ինստիտուտի կողմից կատարված հարցման արդյունքում հարցվածների 48%-ը դեմ է արտահայտվել մինարեթների շինարարությունն արգելելուն, իսկ 38-%-ը` կողմ: Ուշագրավ է, որ մինարեթների շինարարությանը դեմ են արտահայտվում հիմնականում 65 տարեկանից բարձր տարիքի գերմանացիները, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների կողմնակիցները:

No comments: