Tuesday, December 8, 2009

ԷՐԴՈՂԱՆ. «ԱՅՍ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԹՈՂՆԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅԱՆԸ»

Report.am. 8-12-2009- Երեկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին:Նա ասել է, որ խոսելով հայ-թուրքական մերձեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի մասին` նախագահ Օբաման և ինքը հասկացել են միմյանց: «Մեր քաղաքականությունը շատ բաց է: Մենք ցանկանում ենք ձերբազատվել հիմնահարցերից թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում: Եթե դա ստացվի, մենք կրկին կարող ենք ստանալ տարածաշրջանը: 21-րդ դարում անհնար է լուծել խնդիրները գրավման մեթոդներով»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, որ ինքն առաջ էլ Օբամայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել է ՄԽ-ին ակտիվացնել աշխատանքները: Խոսելով Ցեղասպանության խնդրի մասին, Թուրքիայի վարչապետն ասել է. «Հայկական Սփյուռքն այստեղ հայտարարում է այն մասին, որ Թուրքիան իրագործել է, այսպես կոչված, «հայկական ցեղասպանությունը»: Այս հարցը պետք է թողնել պատմաբանների ուսումնասիրությանը, ես ինքս կարող եմ ասել մի բան` իմ նախնիները երբեք չեն իրագործել և չէին կարող իրագործել ցեղասպանություն: Եթե ԱՄՆ-ը գործում է լոբբիի ազդեցության տակ, դա ճիշտ չէ»:

No comments: