Tuesday, December 8, 2009

«ԱՄՆ-ը պետք է հորդորի Թուրքիային` հավատարիմ մնալ սկզբունքներին»

Aysor.am.7-12-2009- «Միացյալ նահանգները պետք է հորդորի Թուրքիային` հավատարիմ մնալ հռչակված սկզբունքներին, այն սկզբունքներին, որոնց հիման վրա կազմվել են հայտարարությունները, որոնց հիման վրա ստորագրվել են հայտարարությունները»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպմանը: Ա. Սաֆարյանը հիշեցրեց նաև, որ «ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հորդորներով և հովանավորությամբ է սկսվել հայ-թուրքական երկխոսությունը, և այդ երկխոսությունն ունի հեռանկար միայն այն դեպքում, եթե հովանավորները և երկխոսության մասնակիցները հավատարիմ կմնան առաջադրված սկզբունքներին»: «Առաջադրված սկզբունքներն են` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու սահմանները բացելը»,- ընդգծեց Ա. Սաֆարյանն ու հավելեց. «Եթե դրանից պետք է լինեն շեղումներ, եթե պետք է առաջ գան նոր խաղացողներ, ուրեմն մենք էլ ազատ ենք ունենալու մեր առանձին` մեր առաջադրված սկզբունքներից տարբերվող մոտեցումները»:

No comments: