/PanARMENIAN.Net/ 08.02.2010- Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կոչ է անում միանալ եւ միավորել բոլոր ջանքերը հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի դրական ելքի համար: «Մենք այնպիսի փուլում ենք, երբ անհրաժեշտ է պայքարել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման առնչությամբ Սահմանադրական դատարանի իրավաբանական եզրակացությունը կյանքի կոչելու համար: Դա կարելի է անել երկու հիմնական ճանապարհներով` նախ, վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները բացառապես վերապահումներով կամ էլ, եթե դա անհնար է, ապա պարզապես մերժել դրանք եւ չվավերացնել: Այդ նպատակով մենք պարզաբանման քաղաքականություն ենք անցկցնում բնակչության եւ ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում` ուղղված այն վտանգների հայտնաբերմանը, որոնք ծառանալու են մեր առջեւ»,- ասաց նա:
Միեւնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ կուսակցության դիրքորոշումն էապես չի տարբերվում արդեն հայտարարվածից, բացառությամբ ժամանակային գործոնի: Մինասյանն ավելացրեց, որ այդ գործընթացը ցույց տվեց, որ այն մտավախությունները, որոնք ուներ կուսակցությունը եւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հարաբերությունների կարգավորման դեմ, այդ թվում` Սփյուռքի ներկայացուցիչները, վկայում են այն մասին, որ Թուրքիան իր վարքով կրկին նախկին դիրքորոշման է եկել: Անկարան ընդգծում է, որ Արձանագրությունների վավերացումը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում է, այլ սեփական քաղաքական նպատակների հետապնդում, որոնք ներկա դեպքում համահունչ չեն հայ ժողովրդի եւ Հայաստանի ազգային շահերին: «Չտեսնելը դա եւ չնկատել, այլ փորձել կրկին ջայլամի քաղաքականություն վարել, իբր ոչ մի նախապայմաններ չկան, եւ անհրաժեշտ է Արձանագրություններն առանց որեւէ խնդիրների վավերացնել, խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հասկանում այդ միջանկյալ փուլը եւ չեն կարողանում ճիշտ գնահատել այն վնասը, որն արդեն հասցվել է Հայաստանին»,- ավելացրեց նա:
Այդ տեսակետից ՀՅԴ կուսակցության խմբակցության անդամը հայտնեց իր դիրքորոշումը` ոչ լոյալ ճանաչելով այն քաղաքական գործիչների եւ ուժերի վարքագիծը, որոնք փորձում են տարաձայնություններ ներմուծել վավերացման գործընթացի առաջխաղացման ոճում: «Ոչ, այդ շարժման շուրջ համախմբվելու եւ դրան աջակցելու համար մարդիկ փորձում են բոլոր հնարավոր մեթոդներով հարված հասցնել այդ գործընթացին` հետապնդելով անձնական, քաղաքական կամ այլ շահեր, չգիտակցելով, որ այդ դեպքում տուժում են մեր ընդհանուր ազգային շահերը»,- նշեց Մինասյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:
«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:
Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:
1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:
Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment