Monday, February 1, 2010

Տիգրան Բալայան. Թուրքիայի վարչապետը բացահայտ ստում է, Հայաստանը կատարել է իր բոլոր պարտականությունները

News.am. 1-2-2010- «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ ստում է։ Հայաստանը կատարել է իր բոլոր պարտականությունները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հարցազրույցը Euronews հեռուստաալիքին։ Հիշեցնենք, որ Ռ. Էրդողանը մեկնաբանել էր ՀՀ Սահմանադական դատարանի որոշման հարցը եւ նրա հնարավոր ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա։ Նրա խոսքով, Թուրքիան կատարել է Ցյուրիխում ստորոգրված արձանագրությունների հետ կապված իր բոլոր պարտավորությունները, եւ Հայաստանը մեկ անգամ եւս դա պետք է որպես հիմք ընդունի։ «Երկու կողմերն էլ „ճանապարհային քարտեզ“ ունեն։ Գործընթացը պետք է շարունակվի։ Մենք պատրաստ ենք եւ կգործենք այնպես, ինչպես գործել ենք մինչ այժմ»,- հայտարարել է Էրդողանը։ Արժե նշել, որ Թուրքիան մինչ օրս չի վավերացրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորոգրված արձանագրությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցի հետ կապված նախապայմաններ է առաջ քաշել։

No comments: