Saturday, March 20, 2010

Ադրբեջանում սովյալների թիվը հասնում է 700 հազարի

Panorama.am. 20-3-2010- Նախօրեին Ադրբեջանի կառավարությունը Միլի մեջլիսում հանդես էր եկել զեկույցով, որտեղ ներկայացված են եղել նաև երկրի տնտեսական ցուցանիշները: Այնտեղ ամրագրված է եղել, որ երկրում առաջընթաց է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը: Այս ցուցանիշներն ամրագրելով` պարբերականն ակնարկել է, որ այդ ցուցանիշները կապ չունեն իրականության հետ: Այնուհետև թերթը հարցրել է, եթե երկրում առաջընթաց կա, ինչո՞ւ է ավելի քան 700 հազար մարդ Ադրբեջանում գտնվում սովյալի կարգավիճակում: Իսկ ահա «Բիզիմ Յոլ» պարբերականը գրել է, որ Ադրբեջանի «Միլլի Իստիգլալ» կուսակցության առաջնորդ Էտիբար Մամեդովը ևս խոսել է ներքաղաքական իրավիճակի բացասական զարգացումների մասին` ընդգծելով, որ անհրաժեշտ է հեղափոխություն կատարել ներքին քաղաքականության մեջ: Քաղաքական գործիչը ասել է, որ, եթե երկրում այդ հեղափոխությունը չիրականանա, Ադրբեջանը կկորցնի Ղարաբաղը, քանի որ փորձ է կատարվում Ղարաբաղի հարցը լուծել Կոսովոյի տարբերակով:

No comments: