Saturday, March 20, 2010

Նյութական օգնություն Թուրքիային

Panorama.am. 20-3-2010- Եվրամիությանն անդամագրվելու ուղղությամբ կատավող բարեփոխումների իրականացման համար Շվեդիայի կառավարությունը Թուրքիային հատկացնելու է նյութական օգնություն: Այս մասին հայտարարվել է Ստոկհոլմում Թուրքիայի և Շվեդիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև` Շվեդիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած ասուլիսում, ըստ Ռոսբալտ.ռու-ի հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ` Շվեդիայի կառավարության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիային տրվող նյութական միջոցները, պետք է ներդրվեն մարդու իրավունքների պահպանման, քաղաքական և տնտեսական կյանքում կանանց ներգրավելու, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքները սահմանափակող գործոնների բացառման նախագծերի իրականացման մեջ: Բացի դա` նշվել է, որ Թուրքիային տրվող օգնությունը պետք է արագացնի Եվրամիության անդամակցման գործընթացը և Կոպենհագենյան չափանիշների կատարմանը: Աղբյուրի փոխանցմամբ` նախատեսված է, որ 2010 թվականից մինչև 2013 թվականը Թուրքիային ամեն տարի հատկացնել 8,5 միլիոն եվրո օգնություն: Հիշեցնենք, որ մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Իսկ երկու օր հետո Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը բացի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից ներողություն խնդրելը, վստահեցրել էր, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այդ բանաձևին, և թույլ չի տա, որպեսզի այդ բանաձևի ընդունումը ազդի թուրք-շվեդական հարաբերությունների վրա:

No comments: