Thursday, March 18, 2010

Թուրք ընդդիմադիր. «Հայերի մասին Էրդողանի հնչեցրած թիվը նրա երևակայության արդյունքն է»

Panorama.am. 18-3-2010- Լոնդոնյան իր այցի ժամանակ Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին հարկ եղած դեպքում արտաքսելու մասին Էրդողանի հայտարարությունը դատապարտել են նաև Թուրքիայի ընդդիմադիր գործիչները: Այս մասին գրում է «Hurriyet»-ը: Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշը նկատել է տվել, որ եթե իշխանությունները ոտքի կանգնեն ու որոշեն Էրդողանի ասածի պես վտարել Թուրքիայում գտնվող ապօրինի ներգաղթյալ հայերին, ապա գնացքի կայարաններում ու օդանավակայաններում խռնված հայերի հոծ զանգվածները երկրորդ տեղահանության տպավորություն կստեղծեն: Պատկերացվելիք այդ իրավիճակը թուրք ընդդիմադիր գործիչը բնութգարել է այսպես. «Դա նման կլինի հայերի հացին մեղր քսելուն»: Անդրադառնալով Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերի թվի վերաբերյալ Էրդողանի ճամարտակություններին` Բոլուքբաշն ընդգծել է. «Այդ թվերը Էրդողանի երևակայության արդյունքն են: Ոչ ոք էլ ստույգ տեղեկություն չունի, թե քանի ապօրինի ներգաղթյալ հայ կա»: Հիշեցնենք, որ Էրդողանի սուլթանական այդ հայտարարությունը դատապարտել էր նաև մեկ այլ ազդեցիկ ընդդիմադիր կուսակցության` ժողովրդահանրապետականների ղեկավար Դենիզ Բայքալը` համարելով դա վտանգավոր և անհաջող հայտարարություն:

No comments: