Thursday, March 18, 2010

Այդ մեծահոգի Թուրքիան

Repot.am. 18-3-2010- Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման» կուսակցությունը փորձել է սրբագրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 100 հազար հայերին երկրից արտաքսելու վերաբերյալ արած հայտարարությունը` բացատրելով, որ նա չի ուզեցել իսկապես արտաքսել այդ մարդկանց, այլ ընդամենը ընդգծել է Թուրքիայի «մեծահոգությունը»: «Հայտնի է, որ երկար տարիներ հայերն անօրինականորեն ապրում և աշխատում են Թուրքիայում: Իբրև մեր բարի կամքի դրսևորում` մենք նրանք ձեռք չենք տալիս: Մենք հաշտվել ենք նրանց հետ` հաշվի առնելով նրանց դժվարին վիճակը: Բացի այդ, նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մենք հարցականի տակ չենք դնում նրանց կարգավիճակը: Վարչապետը պետք է ուշադրություն հրավիրեր այս հանգամանքների վրա, հատկապես հիմա, երբ ընդունված բանաձևերը վնասում են կարգավորմանը: Կարծում եմ՝ արհամարհվում է Թուրքիայի մեծահոգությունը»,- ասել է «Արդարության և զարգացման» կուսակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սուաթ Կինիգլիօղլուն:

No comments: